Պարտուսի գերին. Վանո Սիրադեղյան

Ես ընթերցել եմ Վանո Սիրադեղյանի «Պարտուսի գերին» պատմվածքը Հենդոյի մասին է, ով չէր կարողանում լավ սովորել։ Տարիներ շարունակ նա անընդհատ  մնում էր նույն դասարանում,  ոչ մի առաջընթաց չէր  ունենում,  բոլոր առարկաներից երկուս էր ստանում,  բացի աշխատանքի ուսուցման դասից։ Նա հինգ  էր ստանում այդ առարկայից։ Նա պատրաստում էր փայտից նստարաններ և ստեղծագործության մեջ շեշտվում է, որ նա  ոսկե ձեռքեր ուներ։  Մի օր ուսուցիչը կարդում էր գնահատականները  և ասում է, որ Հենդոն աշխատանքի ուսուցման առարկայից երկու է ստացել։ Այդ ամենից հետո Հենդոն զայրանում է և հեռանում դպրոցից։

Իմ կարծիքով, Վանո Սիրադեղյանը պատմվածքում ցույց է տալիս, որ կրթության մեջ չի  գնահատվում սովորողի ուժեղ կողմերը, հիմնվում է սովորողի ոչ թե ուժեղ կողմերի վրա, այլ ընդգծում է նրա թույլ կողմերը, և դրանով իսկ մարդուն դնում այն վիճակի մեջ, ինչ վիճակում, որ Հենդոն էր հայտնվել։ Այսօր ոչինչ չի փոխվել մեր կրթության մեջ: Իմ կարծիքով սա խիստ արդիական է մեր օրերում։

Թողնել մեկնաբանություն