Հատուկ կարիքով երեխաներ և ներառական կրթություն

1․ Արդյոք շփվել կամ շփվում եք հատուկ կարիքով սովորողների հետ։

Հիմա չունեմ հատուկ կարիքով դասընկեր կամ ընկեր, բայց, երբ ունեցել ենք դասարանում նման սովորող շփվել եմ իր հետ։

2․ ինչ եք կարծում, իրավունք ունե՞ն նման սովորողները սովորելու բոլորի հետ, բոլորի պես։

Բոլոր երեխաները ՝ ունեն հավասարապես իրավունքներ։ Խնդրով երեխան մեղավոր չէ որ նա ի ծնե ունի խնդիր, որի պատճառով իր կյանքի որակը պետք է տուժի։

3․ Ինչու է կարևոր հատուկ կարիքով սովորողի ներառումը սովորական դպրոցական միջավայրում։

Ես կարծում եմ, որ եթե հատուկ կարիքով սովորողի խնդիրը ծայրահեղ չէ և նա որոշ չափով ունի սովորելու կամ փոխվելու հնարավորություն ապա նրա կրթությունը բոլորի հետ պարտադիր է։ Նրանք շփվելով մեզ հետ կարողանում են մեզնից սովորել, թե ինչպես վարք դրսևորեն կամ ինչպես շփվեն մարդկանց հետ, ինչպես նաև ճիշտ արտահայտվելու ունակություն։ Ես դեմ եմ, եթե խնդրով երեխաները առանձնացվեն մեզնից, որովհետև մենք ունենք համակերվելու ունակություն մենք բոլորով մեկ խնդրով երեխայի հետ շփվելիս կարող ենք նրան տալ դրական հատկություններ։ Իսկ, եթե նա շփվի էլի այլ խնդրով երեխաների հետ հնարավոր է աիր խնդիրը ավելի բարդանա։

Նախագծոյին առաջադրանք։

Ստեղծեք դպրոցի մոդել, որը ամենաիդեալականը կլինի հատուկ կարիքով սովորողի համար, և որը հնարավորություն կտա ավելի բարելավվելու տվյալ սովորողի վիճակը։ Ինչ էլեմենտներ, ինչ օրենքներ կամ ինչ կարևոր գույք անհրաժեշտ կլինի։ Պատկերացրեք ու նկարագրեք այ դպրոցը/ ուսումնական հաստատությունը։

Այդ դպրոցը պետք է լինի այնպիսին, որտեղ կսովորեն այնիպի սովորողներ կամ կլինեն այնպիսի ծնողներ ովքեր գիտակից են և գիտեն հանդուրժել։ Սովորողի վիճակը բարելավելու համար ինչ-որ նյութական բան հնարավոր չէ, պետք է իրենց հետ աշխատեն լոգոպետներ և հոգեբաններ պրոֆեսիոնալ մակարդակի, ովքեր կկարողանան նրանց սովորեցնել մի քանի բան։ Մեզ համար ամենաչնչին քայլը նրանց մեկ քայլով կզարգացնի։ Եթե խնամակալների քանակը խոչընդոտ է համարվում, պետք է փոխադարձ հարմարվել, որպեսզի երկու կողմերը արդյունք ունենան։

Թողնել մեկնաբանություն