Մայրիկի սերը տղային

Մի օր Թոմաս Էդիսոնը եկավ տուն և թուղթ տվեց մորը: Ասաց նրան.

-Իմ ուսուցիչը ինձ տվեց այս թուղթն ու ասաց, որ այն միայն մայրիկիս տամ:

Մոր աչքերն արցունքոտ էին, երբ բարձրաձայն կարդաց որդուն ուղղված նամակը.

-Ձեր որդին հանճար է: Այս դպրոցն իր համար շատ փոքր է ու չունի բավարար լավ ուսուցիչներ՝ նրան ուսուցանելու համար: Խնդրում եմ, դուք սովորեցրեք նրան:

Էդիսոնի մոր մահից շատ տարիներ հետո նա դարձել էր դարի ամենամեծ գյուտարարներից մեկը: Մի օր հին պահարանի միջից մի հին, ծալված նամակ գտավ, որն ուսուցչուհին էր տվել իր մորը: Նա բացեց այն: Նամակում գրված էր.

-Ձեր որդին հոգեկան հիվանդ է: Մենք թույլ չենք տա, որ նա հաճախի մեր դպրոց: Տղան հեռացված է:

Էդիսոնն այն զգացմունքային կարդալով, իր օրագրում գրեց.

-Թոմաս Ալվա Էդիսոնը հոգեկան հիվանդ մի երեխա է, ում մայրը նրան դարձրել էր դարի հանճար:

Թողնել մեկնաբանություն