Օրիորդ Մարիամը

Ստեփան Զորյանի «Օրիորդ Մարիամը» պատմվածք է հուսահատված կնոջ մասին, ում կյանքում հայտնվում է հույս, որը կարող էր վերացնել նրա երկարատև ցածր ինքնագնահատականը, և ազատել օրիորդին մենակությունից: Պատմվածքը սկսում է երկու ընկերուհիների խոսակցությամբ, որը բավականին զարմանալի է, որովհետև օրիորդ Մարիամի նման մարդիկ շատ հաճախ լինում են միայնակ: Խոսակցության ընթացքում ընկերուհին պատմում է Մարիամին, որ նրանց հետևի հաշվապահը, ով ծանոթ է Մարիամին քննարկում էր օրիորդին ամուսնության առաջարկություն անելու միտքը: Մարիամը ունենալով ինքն իր մասին վատ կարծիք տարիքի և տեսքի պատճառով չի հավատում ընկերուհու խոսքերին: Դժվար չէ հասկանալ, որ Մարիամի հոգեբանական խնդիրների գլխավոր պատճառները մայրն է, ով գործադրել էր ֆիզիկական բռնություն սեփական աղջկա հանդեպ:

Այս անգամ մտաբերեց իր մանկությունը, երբ սովորում էր ծխական դպրոցում, երիտասարդոսթյունը, երբ աշակերտուհի էր դերձակուհու մոտ, մտաբերեց իր լվացարար մորը, այն չոր, կնճռոտ դեմքով պառավին, որ ամեն ինչից դժգոհ էր և միշտ անիծում ու ծեծում էր իրեն։

Գաղտնիք չէ, որ երբ երեխան հանդիսանում է ծնողի կողմից կիրառված բռնության զոհ, նրա մոտ առաջանում են ապագայում հոգեբանական խնդիրներ: Շատ հավանական է, որ մոր պատճառով փոքրիկ Մարիամի մոտ ինֆանտիլ նևրոզ էր, որը հաճախ առաջանում է էդիպյան բարդույթը հաղթահարելու ճանապարհին և էդիպյան բարդույթի առաջանալու ընթացքում, երբ երեխայի կյանքում տեղ են գտնում կոնֆլիկտները: Մեծ հավանականությամբ Մարիամի հայրը նույնպես աղջկա առողջ հոգեբանության խոչընդոտ էր, սակայն հնարավոր է, որ Մարիամը հայր չուներ: Ինֆանտիլ Նևրոզը շատ հաճախ օգնում է ուրիշ նևրոզներին տեղ գտնել անհատի հասուն կյանքում, և զարմանալի չէ, որ մենք Մարիամի մոտ նկատում ենք ցածր ինքնագնահատական և ուրիշ հոգեբանական խնդիրներ:

Պատմվածքում կարող ենք նկատել տխուր մարդուն բնորոշ արտահայտություններ:

Ընկերուհուց բաժանվելով՝ շտապեց տուն, իսկ երբ մտավ իր սենյակը, նա առանց լամպը վառելու, խավարի մեջ նստեց անկողնի վրա և տարվեց մտածումներով։

Հաշվի առնելով, որ Մարիամը ուներ որոշ հոգեբանական խնդիրներ հիմարություն կլիներ չնշել, որ «խավարի մեջ նստել անկողնի վրա և տարվեց մտածմունքներով» արտահայտությունը գեղարվեստական պատմվածքում, որի գլխավոր հերոսուհին ընտանեկան բռնության զոհ է, մատնանշում է Մարիամի մոտ առկա դեպրեսիան, որը իրենից ներկայացնում է դանդաղ վախ:

Ուզում եմ նշել, որ տվյալ վերլուծությունը լիարժեք չէ պատմվածքի կարճության պատճառով: Եթե պատմվածքը լիներ ավելի երկար միգուցե կբացահայտվեին ուրիշ հոգեբանական խնդիրներ: Այս փոքրիկ և ոչ լիարժեք հոգեբանական վերլուծությունը ուներ Մարիամի մտատանջությունները բացատրելու հստակ նպատակ, սակայն գեղարվեստական վերլուծությունը ոչ պակաս կարևոր է:

«Օրիորդ Մարիամը» ստեղծագործությունը պատկանում է «տխուր մարդիկ» ժողովածուին, որի վերնագիրը շատ բան բացատրում է: Անցնենք առաջ… Երբ Մարիամի ընկերուհին՝ Շուշանը երդվում է իր մոր գերեզմանով և պատմում իր լսած խոսակցությունը Մարիամի մեջ առաջանում է հույս: Մտատանջությունները բնական երևույթ են նման կտրուկ փոփոխությունների ժամանակ, սակայն մենք նկատում ենք, որ ամուսնության հույսը արթնացնում է նրա մեջ այն թաղված ինքնասիրությունը, սակայն մտատանջությունները մինչև վերջ օրիորդի հետ էին: Մտատանջությունները նման իրավիճակում գլխավոր հերոսուհու մեջ սերմացած վախերն էին: Առաջացած հույսը աբսուրդի դեմ պայքարի խորհրդանիշ է, որին արժանանում է 30-ամյա իրեն չսիրող և կյանքից հուսահատված կինը, ով առաջին անգամ հավատում է, որ կարող է սիրված լինել, սակայն պատմվածքի վերջում մենք տեսնում ենք, որ Մարիամը ավելի է կոտրվում: Մարիամը առաջարկության օրը զարդարվել էր և սպասում էր հաշվապահին, ով պետք է դառնար իր ապագա ամուսինը, սակայն պարզվում է, որ տղամարդը սիրահարվել էր իր ըկերուհուն և բոլոր այդ խոսակցությունները այդ ընկերոհու մասին էին:

Թողնել մեկնաբանություն